News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երկրի ղեկավարությունը հաստատակամ է Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեն, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ, հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի գլխավոր հյուպատոսը հույս է հայտնել, որ Աջարիայի եւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրել է նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

Զրուցակիցները շոշափել են աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է հայ համայնքի ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվել են նաեւ Աջարիայի եւ Լոռու մարզի քույր քաղաքների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ