News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվպատորիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում Նաիրի Հունանյանի մոր` Նաթելլա Գալստյանի ինքնասպանության մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Եվպատորիայի աղբյուրները: «Նաթելլա Գալստյանն անհավասարակշիռ մարդ էր եւ, ամենայն հավանականությամբ, որոշել է հաշիվները մաքրել կյանքի հետ. նոյեմբերի 23-ի գիշերը  որդին` Արմենը տանը չի գտել մորը եւ գնացել է նրան փնտրելու»,-պատմել են համայնքում:

Կնոջ մարմինը հայնաբերվել է ծովում, ափից ոչ հեռու, ընդ որում` կոշիկները գտնվել են ափին: Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, ապա նշվում է, որ նրանք աղքատ չէին:

Եվպատորիայի հայ համայնքում հրաշալի գիտեին, որն Նաթելլան Նաիրի Հունանյանի մայրն է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն էր իրականացրել Հայաստանի խորհրդարանում, սակայն ինչպես նշել է աղբյուրը, «Արմենը ոչ մի կապ չուներ երկու եղբայրների հետ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի  23-ի գիշերը Եվպատորիայի առափնյա տարածքում, ափից երկու մետր հեռավորութան վրա  հայտնաբերվել էր Նաթելլա Գալստյանի մարմինը:

Հիշեցնենք, որ 13 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:

Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել են իրավապահ մարմիններին: Մինչ այդ Նաիրի հունանյանն առանձնազրույց է ունեցել այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նրանց նկատմամբ դատավարությունը տեւել է երեք տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Դատավարության ընթացքում ահաբեկչության կազմակերիչները չեն հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ