News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում ինտեգրացիոն գործընթացներով, «Իզվեստիայի» հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Վերջերս բուռն քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինեն ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի եւ Եվրամիության հարաբերությունները: Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում Վլ. Պուտինը հստակ ձեւակերպեց. Այդ գործընթացները չի կարելի հակադրել, դրանք պետք է դիտարկել իբրեւ միմյանց փոխլրացնող:

Այսօր մեր առաջնահերթությունը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն է: Մենք այն ցանկանում ենք ստորագրել 2013թ., թեեւ մեր եվրոպացի գործընկերները կարծում են, թե դա կլինի 2014-ին:

Հայաստանը յուրահատկություն ունի. Մաքսային միությանը սահմանակից չէ, մենք պետք է համագործակցության մեխանիզմ մշակենք», - ասել է Տ. Սարգսյանը:

Վարչապետի կարծիքով՝ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական արժույթին.

«Բավական է միայն հինգ տարվա համաձայնեցված դրամավարկային եւ բյուջետային քաղաքականությունը: Միասնական արժույթը հարմար է տնտեսվարող բոլոր սուբյեկտների եւ քաղաքացիների համար: Ի՞նչ իմաստ ունի ազգային արժույթ ունենալ եւ փոխանցումների ժամանակ գումարներ կորցնել»,- ասել է նա:

Պատասխանելով Լենինգրադում ուսանելու եւ ռուս ներկայիս քաղաքական գործիչների հետ այդ տարիների հաստատած կապերի մասին հարցին՝ Տ. Սարգսյանը պատմել է, որ սովորել է Չուբայսի հետ, նույն խմբում է սովորել Ալեքսեյ Միլլերը: «Ինձ հետ սովորում էր Կոխը, որը զբաղվում էր մասնավորեցումներով: Իմ համակուրսեցիներից շատերը ՌԴ-ում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ