News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Քըրքլարելի նահանգի անտառներում ծոված մնացած վայրի խոզը մտել է քաղաք եւ իրարանցում առաջացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քըրքլարելիի գյուղատնտեսական շուկա մտած վայրի խոզը շուկան տակն ու վրա է արել՝ սարսափեցնելով եւ ծիծաղեցնելով քաղաքացիներին։

Վայրի խոզը շուկայում հարձակվել է գնումների համար շուկա մտած 36-ամյա Սեւջան Աքընջի վրա, նրան տապալել գետին եւ կծել ու պոկել նրա ձեռքի մատը։ Այնուհետ վայրի խոզը հարձակվել է շագանակ վաճառող 41-ամյա Մուսթաֆա Բեդրիի վրա եւ կծել նրա ոտքը։

Շուկայի վաճառականները մոտ 150 կգ քաշ ունեցող խոզի վրա են հարձակվել դանակներով եւ սպանել։

Քաղաքապետարանի աշխատակիցները արդեն սատկած խոզին տարել են կենդանիների հատուկ կացարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ