News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանի հարցն արհեստականորեն բորբոքված սկանդալ է: Նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը Երեւանում լրագրողների հետ զրույցում:

«Իմ կարծիքով` հարցը հակասական է: Մի կողմից դա մարդկանց բնական իրավունքներից մեկն է` տեղաշարժի իրավունքը, եւ այդ իրավունքին խոչընդոտելու ցանկացած փորձ դատապարտելի է: Մյուս կողմից` դա տեղի է ունենում հակամարտության պայմաններում»,-հիշեցրեց դեսպանը: Նրա խոսքով, եթե հակամարտություն չլիներ, հարցեր չէին առաջանա: «Անգամ հակամարտության ակտիվ փուլի ժամանակ մենք թռչել ենք. անձամբ ինքս բազմաթիվ անգամ ուղղաթիռով գանցել եմ Լեռնային Ղարաբաղ:  Այդ ժամանակ ոչ մի բողոք չի եղել, որ մենք, ճիշտ է, խոսքը միջնորդների մասին է, օգտվում ենք այդ օդանավակայանից: Օդային ճանպարհից օգտվում էինք ոչ միայն մենք, եւ դա որեւէ բողոք չէր առաջացնում»,-նկատեց ռուսաստանցի դիվանագետը: «Սա արհեստականորեն բորբոքված սկանդալ է: Եթե պետք է ինչ-ոչ բան Սաֆարովի դիմաց, ահա խնդրեմ օդանավակայանը»,-նշեց Կազիմիրովը:

Ստեփանակերտի օդանվակայանի աշխատանքների վերսկսումը հիստերիկ արձագանք է առաջացնում Ադրբեջանում: Պարբերաբար այնտեղից սպառնալիքներ են հնչում օդանավերը «խփելու» վերաբերյալ: Նման սպառանալիքները հակասում են քաղավիացիայի ոլորտում միջազգային օրենսդրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ