News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարևոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ