News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2013թ պետական բյուջեի նախագծին Ազգային ժողովի 6 խմբակցություններից կողմ են քվեարկելու միայն կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկիր» եւ Հանրապետական խմբակցությունները: ԱԺ 4 խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, եւ ավելի վաղ արված հայտարարությունն ուժի մեջ է: Իսկ թե ինչու այսօր ԲՀԿ ներկայացուցիչներից ոչ ոք ելույթ չունեցավ, նա նշեց, որ հավանաբար այն պատճառով, որ խմբակցության քարտուղարը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեկնել է Բրյուսել: Սակայն քվեարկությունից առաջ ելույթ կլինի:

«Ես հրապարակել եմ ամենազավեշտալի կետերի թոփ տասնյակը, որով եւս մեկ անգամ բացահայտում ենք, որ այս հատկացումները ոչ ադեկվատ բնույթ են կրում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին»,- ասաց նա:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս շեշտեց, որ այս պետական բյուջեն համարժեք չէ երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ա. Մինասյանի՝ կառավարությունը հիմնականում մերժում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների առաջարկները եւ մենաշնոհացրել է բյուջեն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բյուջե-2013-ի այսօրվա քննարկման ժամանակ, չմոտենալով ԱԺ ամբիոնին, հայտարարեց, որ իրենք հանդիպել են Կառավարության ներկայացուցիչների հետ, սիրալիր մթնոլորտում քննարկում է եղել, բայց դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Հրանտ Բագրատյանը եւս  հայտարարեց, որ  ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013 թ. բյուջեի նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ