News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում կվառի Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը: Մինչ այդ այն արդեն վերջնական տոնական տեսքի բերված կլինի:  Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Նոր տարվա 32 մետրանոց խորհրդանիշը եղեւնու շուրջ 6 հազար ճյուղերից է պատրաստված, որոնք մայրաքաղաք են բերվել անրապետության ողջ տարածքից. օգտագործվել են անտառների սանիտարական էտից մնացած ճյուղերը: Դեկտեմբերի 20-ի երեկոյան մայրաքաղաքը վերջնական տոնական տեսք կստանա:  «Երեւանցիներին եւ հյուրերին ամանորյա անակնկալներ են սպասվում: Բացի արդեն առկա 100 լուսադիոդային լամպերից, Երեւանին տոնական տեսք կհաղորդեն լուսադիոդային ծառերը, կենդանիները, երկու վայրերում եռաչափ պրոյեկցիաներ կտեղադրվեն՝ մեկը Ազատության հրապարակում, մյուսի վայրն առայժմ գաղտնի է պահվում: Երեւանցիներին եւ հյուրերին այլ անակնկալներ էլ են սպասվում», - ասել է Բաղդասարյանը:

Ազատության հրապարակում  (Թատերական հրապարակ) դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը երեխաների համար ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն: Ազատության եւ Ազնավուրի հրապարակներում լուսադիոդային շատրվաններ կտեղակայվեն:

Նոր տարվա տոնակատարությունների համար Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից  20 մլն դրամ կծախսի: Սակայն, ըստ Բաղդասարյանի, քաղաքապետարանի գործընկերները եւս գումարներ կհատկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ