News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայկական վանքերը եւ գերեզմանները ենթարկվել են  վանդալների հարձակումներին, հայտնում է «Ֆրանս պրեսը»:

Գիշերը հայկական գերեզմանի մուտքի դարպասներին վանդալները Հիսուս Քրիստոսին եւ Կույս Մարիամին անարգող մակագրություններ են թողել եբրայերենով: Նույն մակագրությունը կրկին եբրայերենով թողնված է եղել հունական ուղղափառ եկեղեցում, պատմել է ոստիկանության մամլո քարտուղար Լյուբա Սամրին:

Թողնվել են նշաններ, որոնք բնորոշ են իսրայելական ծայրահեղականներին, հայտնում է Ֆրանս պրեսը:

Հարձակումները սովորաբար կապված են վանդալիզմի կամ պաղեստինյան սեփականության ոչնչացման հետ: Ոստիկանությունը խոստովանում է, որ իրենց հազվադեպ է հաջողվում բռնել վանդալներին:

«Ֆրանս պրեսի» լուսանկարում պատկերված է ծեր հայուհի՝ հարձակման ենթարկված հայկական գերեզմանոցի գերեզմանաքարի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ