News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի մայրաքաղաքում Նոր տարվա նախապատրաստական բուռն  աշխատանքներ են ընթանում (ֆոտոռեպորտաժ): Դեկտեմբերի 20-ի երեկոյան ամբողջ Երեւանը տոնական ավարտուն տեսք կունենա: Այս տարի, քաղաքապետարանից բացի, մտադիր են տարբերվել նաեւ Երեւանի վարչական շրջանները: 

Նոր տարվա գլխավոր՝ 32 մետրանոց խորհրդանիշը, որը կազմված է եղեւնու վեց հազար ճյուղերից, կզարդարվի լուսադիոդային 50 հազար լույսերով, 700 թափվող լույսերով եւ 70 աստղերով:

Երեւանի փողոցներն արդեն զարդարվել են  ավելի քան 100 լուսադիոդային լամպերով, դրանցով կզարդարեն նաեւ բազմաթիվ ծառեր, կենդանիներ, ինչպես նաեւ երկու վայրերում կտեղադրվեն 3D պրոեկցիաներ. Առաջինն Ազատության հրապարակում, իսկ երկրորդի տեղն առայժմ գաղտնի է պահվում:

Քաղաքապետարանը խոստանում է երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ուրախացնել տարբեր անակնկալներով: Բացի Հանրապետության հրապարակի ամանորյա միջոցառումներից, Ազատության հրապարակում (Թատերական հրապարակ) դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 13-ը երեխաների համար ժամանցային միջոցառումներ կկազմակերպվեն: Ազատության եւ Ազնավուրի հրապարակներում  կտեղադրվեն լուսադիոդային շատրվաններ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ