News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար չափով արդյունավետ չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Մյսու կողմից, ըստ նրա, պետք է խոստովանել, որ հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ ԱԳ նախարարների պարբերաբար հնչող հայտարարությունները՝ խդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին որոշակի զսպիչ դեր են խաղում:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ կարելի է կիրառել հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, Մասիս Մայիլյանը պատասխանեց, որ վստահություն հաստատելու համար առաջարկությունների բավական երկար ցանկ գոյություն ունի, որոնք ժամանակին մշակվել են ԼՂՀ ԱԳՆ-ում եւ հանձնվել միջնորդներին: «ԵԱՀԿ-ի կողմից փորձեր են եղել իրականացնել առաջարկված գաղափարներից մի քանիսը, բայց խնդիրն այդ առաջարկների անհաջող լինելը չէ, այլ Ադրբեջանի ղեկավարության մոտ քաղաքական կամքի բացակայությունը»,-ամփոփեց Մայիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ