News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մի խումբ լրագրողներ բաց նամակով դիմել են Ազգային Ժողովի նախագահին` պահանջելով կարգի հրավիրել իրենց լկտիությամբ աչքի ընկնող Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) եւ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):

«Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» եւ այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին եւ պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,- ասված է նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ