News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Google  համացանցային ընկերությունն իր որոնման համակարգի գլխավոր էջի ինտերակտիվ լոգոտիպով նշում է Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակման 200-ամյակը։

Google-ի ավանդական տարբերանշանը փոխարինվել է իրար հաջորդող նկարների շարքով, որոնց միջոցով հնարավոր է  հետեւել Գրիմ եղբայրների ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Կարմիր գլխարկի» պատմությանը։ Օգտվողը կարող է նկարազարդումները հետ եւ առաջ տեղաշարժել ։ Դուդլի վերջին նկարը պատկերում է Կարմիր գլխարկի տատիկին, որը շյուղերով գործել է ընկերության անունը՝ Google, գրում է «Պրայմը»։

Յակոբ եւ Վիլհելմ Գրիմ եղբայրները գերմանացի հայտնի լեզվաբաններ եւ բանահհավաքներ էին։ Նրանց համաշխարհային ճանաչում է բերել «Գրիմ եղբայրների հեքիաթները» ժողովածուն, որում ընդգրկված էին «Հենզելն ու Գրետելը», «Ձյունանուշիկը», «Մատնաչափիկը», «Մոխրոտիկը» եւ այլ հեքիաթներ։

Ժողովածուի առաջին հրատարակության առաջին հատորը լույս է տեսել 1812 թվականի դեկտեմբերի 20-ին Բեռլինում, ընդամենը 900 օրինակ տպաքանակով եւ պարունակում էր 86 հեքիաթ։ 1857 թվականին հրապարակված 7-րդ (վերջնական) հրատարակությունը պարունակում էր 210 հեքիաթ եւ լեգենդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ