News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երրորդ օրն անընդմեջ Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է դոլարի թուլացում եւ դրամի ամրապնդում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.80 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով կամ 0.95 կետով: Այս շաբաթ դոլարի բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է մոտ 2 դրամով:

Բորսայում, ընդհանուր առմամբ, վաճառվել է 7.9 մլն դոլար: Դոլարի առաջարկի աճն ակնհայտորեն պայմանավորված է նախաամանորյա առեւտրով:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերից դոլար կարելի է գնել 406 դրամով: Առքն իրականացվում է 403, առավելագույնը` 404 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն եվրոն սակարկվում է 1.32 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.7592 ռուբլին: Ռուբլին աննշան ամրապնդվել է դոլարի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ