News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքերը հայերի ցեղասպանության գործոնը վերացնելու խնդիր ունեն։ Նրանք փորձելու են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսություն կա։ Այս մասին դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունները հանդիսանում են ընդամենը ամբողջ աշխարհին ապացույցի փորձ այն բանում, որ չի կարելի վնասել արդեն սկսված՝ հայերի ցեղասպանության հարցի մասին քաղաքական երկխոսությունը։ «Թուրքիային թվում է, թե նրան հաջողվեց այդ կերպով չեզոքացնել Հայաստանը։ Հիմա անհրաժեշտ է չեզոքացնել հայկական Սփյուռքը։ Այս առիթով թուրքական երկիրը հայերի իրավունքների կրճատման ուղղությամբ հատուկ քաղաքականություն է վարում՝ նրանց պետական մակարդակից հանրային մակարդակի հասցնել, որից հետո հեշտ կլինի նրանց դուրսհանումը»,- նշել է քաղաքագետը։

Նա նաեւ ավելացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կնքումը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ փոխադարձ շահ չկար եւ կողմերը դրանց ընդունմամբ հետաքրքրված չէին։ «Մենք այդ ժամանակ կախված էին Թուրքիայի ցանկությունից։ Իսկ վերջինս, ինչպես տեսանք, չցանկացավ գնալ հաշտության»,- ամփոփել է Արա Պապյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ