News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի կարող կենսունակ լինել առանց ծովային ելքի, եւ դրա համար անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն քրդերի հետ։ Այս մասին դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս Վիվենտի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

«Սերտ համագործակցությունը քրդերի հետ պետք է հիմնվի սկզբունքային փոխօգտակարության վրա։ Մենք պետք է համոզենք քրդերին, որ նրանք էլ հայերի հետ համագործակցելու կարիք ունեն»,- նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը քրդերին առաջարկի տարածքի համատեղ կառավարում, հայերն ի վիճակի կլինեն քրդերի հետ ստեղծել Եվրամիության նման մի բան։ Հայ-քրդական համատիրություն ստեղծելու դեպքում հայերն ի վիճակի կլինեն առաջ քաշել պատմական տարածքներն ետ ստանալու իրենց իրավունքը։

Նա նաեւ ավելացրեց, որ քրդերը լավ են հասկանում, որ հայերն իրենց պետք են սեփական իրավունքները պաշտպանելու համար։ «Անհրաժեշտ է լավ գիտակցել, որ քրդական գործոնը կարող է զսպող հանգամանք լինել։ Պետք է օգտվել այս հնարավորությունից։ Բայց սա չի նշանակում, որ ողջամիտ կլինի ստեղծել նոր, հզոր քրդական պետություն։ Հայաստանը պետք է հավասարակշռող օղակ հանդիսանա թուրքերի եւ քրդերի միջեւ»,- ընդգծել է Արա Պապյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ