News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունահռոմեական ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Աշխարհի գավաթին, որ կայանալու է Երեւանում փետրվարի 13-14-ին: Այդ մասին Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային (FILA):

Ավելի վաղ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Նամիկ Ալիեւը ըմբիշների հրաժարումը բացատրել էր նրանով, որ իրենք ցանկանում են ավելի լավ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որ կայանալու է ապրիլին Բաքվում:

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունը կայանալու է Երեւանում: փետրվարի 13-14-ին: Հայաստանի ներկայացուցիչների հետ գորգ են դուրս գալու Ռուսաստանի, Վրաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Իրանի եւ Կուբայի ըմբիշները:

Ադրբեջանական ընտրանու փոխարեն Երեւան է ժամանելու երեք հավաքականներից՝ Դանիա, Ուզբեկստան կամ Շվեդիա, մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ