News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ