News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիրիահայերին պետք է օգնել, որպեսզի տեղավորվեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի թիվ 1 ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկերիչների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը: «Հայ ժողովուրդը կոտորածներ էլի է տեսել, էլի ծանր վիճակ է հիմա Սիրիայում, թեեւ հայերի հետ կապված չի: Նախ՝ տեղահանված մարդուն պետք է տեղավորել»,- ասաց Է. Գրիգորյանը:

Մյուս խնդիրը սիրիահայ ոսկերիչներին աշխատանքի տեղավորելն է: «Ովքեր գալիս են որպես ոսկերիչներ, ցուցակ էլ տվել են, նայում ենք, փորձում ենք աշխատանքային ընդունակությունները, շատ դեպքերում, իմ հզորությունները զարգացնելու համար, նրանց տեղավորում եմ ժամանակավոր աշխատանքի, աշխատավարձ եմ տալիս, որ մի կերպ տեղավորվեն»,- ասաց Է. Գրիգորյանը:

Սակայն նա հեռանկարային է համարում նաեւ համագործակցության մյուս ձեւը, երբ սիրիահայ վարպետ ոսկերիչների բազայի վրա ստեղծվում են նոր արտադրական հզորություններ: «Այդ արհեստավորները շուկա են թողել եւ Սիրիայում եւ Սիրիայից դուրս: Նրանց օգնելով՝ օգտվենք, ու այդ շուկան չկորցնենք: Ամեն կռիվ ունի իր տնտեսական կողմը, ու այս կռվի մի մասը սիրիական շուկան վերցնելն է»,- ասաց Է. Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ