News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ ծնունդի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել քրիստոնյա բնակչությանը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձում նշվել է, թե Թուրքիայի բոլոր քաղաքացիներն անկախ կրոնական պատկանելությունից, ապրում են հարգանքի եւ սիրո վրա հիմնված։ Շնորհավորում եմ մեր քրիստոնյա քաղաքացիներին եւ աշխարհի քրիստոնյաներին, ցանկանում երջանկություն եւ հաջողություններ»,-նշվել է Գյուլի ուղերձի մեջ։

Թուրքիայի վարչապետի շնորհավորական ուղերձի մեջ նշվել է, թե երկրում տարբեր կրոններին եւ մշակույթներին պատկանող խմբերի նկատմամբ միշտ հարգանքը պահպանվել է, որն այդպես էլ շարունակվելու է։ Էրդողանը քրիստոնյաներին մաղթել է խաղաղություն եւ բարեկեցություն։

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին կաթոլիկները, լյութերականները եւ մյուս բողոքական հավատացյալները նշում են  Սուրբ ծնունդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ