News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն Ամանորն անցկացնի արտերկրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Վահան Հովհաննիսյանը:

Նա չցանկացավ նշել, թե ինչ տարբերակներ են քննարկվում եւ որտեղ է հնարավոր անցկացնի Նոր տարին: Պատգամավորն ամանորյա նախապատրաստություններից ոչնչի չի մասնակցում: «Գումարի հետ ես կապ չունեմ: Ընդհանուր ընտանեկան բյուջե ունենք, առանձին գումար տալու խնդիր չկա»,- ասաց նա:

Վահան Հովհաննիսյանը նույնիսկ Ամանորին տան համար անհրաժեշտ մսամթերքը չի գնում: «Համբերությամբ սպասում եմ Ամանորին, անհամբերությամբ ոչնչի չեմ սպասում»,- ասաց նա, հավելելով, որ ամանորյա սեղանից իր սիրելի ուտեստը տոլման է:

Վահան Հովհաննիսյանը հավատում է Ձմեռ պապին, բայց նշում է, որ նա շրջանցում է Հայաստանը, իսկ երեխաներին` չի շրջանցում: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ