News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սոչի քաղաքի շրջակայքում 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր եւ ավերածություններ չկան:  Սոչիի կենտրոնում ստորերկրյա ցնցումները զգացվել են  ժամը 02:45-ին:

ՌԴ ԱԻՆ-ի Հարավային  տարածաշրջանային կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է Սոչիից 154 կմ հարավ` Աբխազիայի տարածքում, իսկ ինտենսիվությունը կազմել է 5,2 բալ: Ցնցումները զգացվել են Սոչիում եւ Տուապսեում, հայտնում է  BFM.RU-ն:

Երկրաշարժը խուճապ է առաջացրել Սոչիի բնակիչների շրջանում, որոնք դուրս են եկել փողոց, հայտնում է  «ԱիՖ»-ը:
«Կավկազսկի ուզելը» գրում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սեւ ծովում` Վրաստանի ափամերձ հատվածից 35 կմ հեռավորության վրա: Աբխազիայում երկու ստորերկրյա ցնցումներ են զգացվել՝ ժամը  02.45-ին եւ 02.56-ին: Վրաստանի բնակիչները ցնցումներն զգացել են 02.43-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Սեւ ծովում աբխազական Սուխում քաղաքից 31 կմ հեռվում գրանցվել էր 5,8 մագնիտուդով երկրաշարժ` 10 կմ խորությունում: Էպիկենտրոնում դրա ինտենսիվությունը կազմել էր 6 բալ, զոհեր եւ ավերածություններ չէին եղել: Երկրաշարժը զգացվել էր նաեւ Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ