News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դանիան չափազանց շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, NEWS.am-ի թղթակցին ասել է Դանիայի պատվավոր հյուպատոս, «Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Արման Պինարբասին:

«Հարաբերությունների զարգացում «Եվրոպական հարեւանություն»  քաղաքականության եւ Twinning-ի շրջանակում, ներառյալ ԵՄ Twinning ծրագիրը, որը ուժեղացնում է կենդանական ծագմամբ սննդի եւ կերերի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի համատեղ Twinning ծրագրի շրջանակում, որն ուղղված է Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պահպանման խստացմանը», - հստակեցրել է պատվավոր հյուպատոսը:

Նա  հիշեցրել է, որ հայ-դանիական հարաբերությունները պատմական արմատներ ունեն՝ 1915թ. դեպքերից սկսած, երբ դանիացի միսիոներները մարդասիրական օգնություն էին ցուցաբերում Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած հայ փախստականներին եւ որբերին: «Հայաստանում Դանիայի դեսպանատան բացման ժամանակ իր ելույթում Դանիայի Եվրոպայի հարցերով նախարար Վամենը նշել էր, որ բարձր է գնահատում Կոպենհագենում դիվանագիտական առաքելություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Նա նաեւ գոհունակություն էր հայտնել երկու երկրների զարգացող հարաբերությունների առթիվ՝ հույս ունենալով, որ հարաբերությունները հետագայում էլ կզարգանան», - ամփոփել է պատվավոր հյուպատոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ