News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ուսուցիչը երեխաների աչքի առաջ կացնով հարվածել է իր հարեւանին: Միջադեպը տեղի է ունեցել Լենքորանի շրջանի Դիրյան գյուղում: Հարեւանների մեջ վեճը ծագել է ցանկապատի պատճառով:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, տուժել է 41-ամյա անտառապահ Քյազիմով Զաման Միրզախան օղլուն: Նրա հարեւանը` 24-ամյա ուսուցիչ Ֆարզուլաեւ Էմին Ազիզագա օղլուն վիճաբանության ժամանակ կացնով երկու անգամ հարվածել է նրա գլխին: Այդ ամենը տեղի է ունեցել Քյազիմովի մանկահասակ երեխաների աչքի առաջ:

Արյունաքամ լինող Քյազիմովին հարզատները հասցրել են հիվանդանոց, սակայն վնասվածքների ծանր լինելու պատճառով այդտեղից նրան տեղափոխել են բաքվի հիվանդանոցներից մեկը:

Տուժածի վիճակը ծանր է, Քյազիմովը կոմայի մեջ է: Էմին Ֆարզուլաեւը ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ