News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկախ Հայաստանի պատմության երեք նախագահները Ամանորը դիմավորելու են Հայաստանում:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ի զրույցում ասաց, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամանորը, ինչպես միշտ, անց է կացնելու Հայաստանում` տանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս Ամանորը դիմավորելու է տանը` ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 

Հայաստանի 3-րդ նախագահ, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված Սերժ Սարգսյանն Ամանորը, սովորականի պես, կդիմավորի տանը՝ ընտանիքի եւ մտերիմների շրջապատում: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարեմուտի  ավանդական ընդունելության ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի հարցին, նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ