News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի` ամենասպասելի ամուսնության մասին լուրերն այս անգամ տարածվել են մամուլում: Ինչպես գրում է բրիտանական The Telegraph-ը, 2012 թվականի ապրիլին իրենց նշանադրության մասին հայտարարած զույգը կարող էր գաղտնի ամուսնանալ Կարիբներում: Հենց այնտեղ, ամերիկացի ոճաբանի բնակարանում են նրանք անցկացրել իրենց  ամանորյա արձակուրդները` իրենց վեց երեխաների, Փիթի ծնողների, նրա եղբոր եւ քրոջ հետ:

Հանդիսավոր իրադարձությունն իբր եղել է կաթոլիկական Սուրբ Ծննդին: Իհարկե, դեռ այդ լուրը ժխտող կամ հաստատող որեւէ մեկնաբանություններ չեն եղել, նշում է ՆՏՎ-ն:

Սա առաջին անգամը չէ, որ լրագրողներն փորձում են աստղային զույգին խորանի առաջ տանել: Նրանց միջեւ սիրավեպ սկսվելուց ի վեր` 2005 թվականին նկարահանված «Միսթր եւ Միսսիս Սմիթ» մարտաֆիլմից հետո, բոլորը խոսում են կայանալիք արարողության մասին:  Բացառված չէ, որ այս անգամ էլ խմբագիրները ցանկությունը խառնել են իրականության հետ` հավատալով Բրեդ Փիթի, այն խոստումին, որ <<ամեն ինչ կլինի շատ շուտով»: Եւ շտապել են ամուսնացնել 6 երեխա դաստաիարակող հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ