News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ազատ, արդար ընտրությունների դեպքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է թե շնորհավորել հաղթողին, թե ընդունել շնորհավորանքը: Այս մասին այսօր՝  հունվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե կեղծված ընտրություններ են, ակնկալում եմ, որ քաղաքացիական պայքարը կշարունակվի հրապարակում փետրվարի 19-ից հետո»,- ասաց նախագահի թեկնածուն: Իսկ թե պայքարի որ ձեւն են ընտրելու, ապա նա նշեց, որ ամեն ինչ հնարավոր է, ոչ մի բան կանխորոշված չէ:

Խոսելով ընտրագրավի մասին՝ նա հերքեց նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությունները, թե վերջինս է տվել ընտրագրավի իր գումարը, նա նշեց, որ ինքն է ապահովել ընտրագրավը,  եւ խոստացավ չծախսել օրենքով սահմանված հարյուր միլիոն դրամից ավել գումար: Նա շեշտեց, որ չի ընդունի որեւէ մեկի օժանդակություն, որը մի լումայով կսահմանափակի իր անկախությունը, ինքնիշխանությունը: «Կլինեն անակնկալներ, քաղաքացիական դրսեւորումներ: Եթե ապահովված լինի ազատ մրցակցային դաշտ, ինչպես պահանջել եմ նախագահին ուղղված իմ նամակում, կլինի դասական պայքար»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ կեղծիքների կրկնման դեպքում հայ ժողովրդի գերակշիռ մասնակցության պայմանով կունենանք հաղթանակ:

Անդրադառնալով իր կարգախոսին՝ նա նշեց, որ կլինեն տարբեր կարգախոսներ, իսկ ինքը Հայաստանի քաղաքացուն ասում է, որ հնարավոր է ունենալ նորմալ Հայաստան:

«Բնական է եւ անգամ հրամայական, որ մինչեւ քվերակության օրը լինի կոնսոլիդացիան, եթե ոչ մինչ փետրվարի 18-ը, ապա գոնե երկրորդ փուլում»,- ասաց նա՝ շեշտելով, որ չի պատրաստվում մրցակցել Հայրիկյանի կամ Բագրատյանի հետ, եւ պետք է գործող իշխանությանը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ