News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիահայերը հունվարի 6-ին նշել են Սուրբ ծնունդը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցին համապատասխան: Այդ մասին ռեպորտաժ է ցուցադրել սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:

«Դամասկոսի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել՝ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի գլխավորությամբ:  Նա պատմել է տոնի՝ խաղաղության եւ սիրո մարգարե Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհրդի մասին եւ ընդգծել, որ Սիրիան արաբների սիրտն է եւ երկնային բոլոր դավանանքների օրորոցը: Այն առանձնանում է իր կուռ միասնությամբ, որի արմատները պատմության խորքից են գալիս: Նա նշել է, որ այս տարի Սիրիան Սուրբ ծնունդը նշում է տարածաշրջանում եւ երկրում կատարվող տագնապալի իրադարձությունների պայմաններում եւ  կոչ է արել Աստծուց խնդրել, որպեսզի պահպանի խաղաղասեր եւ կենսասեր այս ժողովրդին, դարձի բերի մոլորյալներին,  ովքեր զենք են վերցրել ընդդեմ իրենց եղբայրների: Արքեպիսկոպոսն ընդգծել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցում համազգային երկխոսության կարեւորությունը: Նա Աստծուց հանգստություն է խնդրել հանուն Հայրենիքի ընկածների հոգիների համար, որոնք պաշտպանում էին երկրի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը:   Սիրիայի բոլոր նահանգներում սուրբծննդյան պատարագներ են մատուցվել, որոնց ընթացքում Հայ եկեղեցու հոգեւոր գործիչները հավատացյալներին շնորհավորել են Սուրբ ծննդի առթիվ եւ հույս հայտնել, որ Սիրիան կհաղթի», - նշվում է  սիրիական պետական տեղեկատվական գործակալության ռեպորտաժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ