News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150 հազար ԱՄՆ դոլար հատկացվեց տեղի գործող հայկական զանազան վարժարաններին, մշակութային եւ հասարակական ծրագրերին, ուսուցիչներին եւ անհատներին, որոնք Այբ Բեն Գիմ, մշակույթ եւ երգ-երաժշտություն են ճամփել տարիներ շարունակ:

«Գոհար»-ն, անսալով իր տարիների սկզբունքին եւ հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատեւել իր մշակույթով, մեկ անգամ եւս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրեց Հայ ինքնության պահպանման եւ գոյատեւման ճիգերին:

«Գոհար»-ն, անդրադառնալով նաեւ Սիրիայի մեջ տիրող ճգնաժամին, այս տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50 հազար ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին:

«Գոհար»-ը կշարունակի իր նվիրաբերումը Հայ ազգային արժեքների պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ