News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ձնահոսքը ծածկել է վրաց-ռուսական սահմանի վրացական ոստիկանության անցակետը: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ «Վերին Լարս» անցակետի ոստիկաններից ոչ ոք չի տուժել, քանի որ ժամանակին տարհանվել են:

«Գռուզիա օնլայնը» հաղորդում է, որ ձնահոսքն իջել է Տրուսո կիրճ, որտեղ գտնվում է անցակետը: Ոստիկաններն առայժմ չեն կարողանում մոտենալ ավերված անցակետին՝ ձնահոսքի կրկնության սպառնալիքի պատճառով: 

Նշենք, որ «Վերին Լարս» անցակետն արդեն մի քանի օր է՝ փակ է ավտոտրանսպորտի երթեւեկության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ