News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2012 թ. դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է այցելել Հայաստանի 27 հազար 609 քաղաքացի: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

 «Այս ցուցանիշով հայաստանցիները Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվով երկրորդ տեղում են: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշված ժամանակահատվածում Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջինը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 29 հազար 485 հոգի: Երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են` 21 հազար 874 մարդ: Սակայն, եթե համեմատենք Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը իրենց երկրների բնակչության հետ, ապա կստացվի, որ Վրաստան այցելած օտարերկրացիների թվով բացարձակ առաջատարը հայաստանցիներն են: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներին հարեւան երկիրը, հատկապես գրավում է զբոսաշրջության վայրերի եւ մատուցվող ծառայությունների անհամեմատ ցածր գնով: Այդ իսկ պատճառով շատ հայաստանցիներ նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում: Դա հատկապես նկատելի է ամառային սեզոնին»,- գրում է «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ