News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Գյումրիում այս օրերին երեկոյան եւ գիշերային ժամերին բավական ցուրտ է` 18-20 աստիճան, ինչն անտանելի է դարձնում կյանքը հատկապես տնակներում բնակվող ընտանիքների համար: Ձմռան ամիսներին Գյումրու վագոն-տնակներում բնակվող անօթեւան հարյուրավոր ընտանիքների հիմնական խնդիրը տնակներում մի կերպ նորմալ ջերմաստիճան ապահովելն է: Եվ քանի որ մշտապես թերսնվածության խնդիր ունեցող գործազուրկ անօթեւան ընտանիքների համար մեկ խորանարդ մետր վառելափայտը 20 000 դրամով գնելը, չհաշված կտրելու եւ ջարդելու արժեքը, գրեթե անհնարին է, այդ պատճառով նրանք ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր եւ այլն, օգտագործում են որպես վառելիք: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, դժբախտաբար տնակներում ապրողների համար պետության կողմից որեւէ սոցիալական արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք, չի տրամադրվում:

Ուստի «Շիրակ կենտրոնը» ձմռան ամիսներին պարտադրված, հիմնականում` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, պարբերաբար իրականացնում է անօթեւան ընտանիքներին վառելափայտի տրամադրման ակցիաներ: Նման մի ակցիա էլ իրականացվեց այսօր, որի ընթացքում տասնյակ ընտանիքների բաժանվեց ավստրալահայ մեր հայրենակից Արամ Միքայելյանի կողմից ուղարկված գումարով գնված վառելափայտը:

Վերջում ավելացնենք, որ Գյումրու հարյուրավոր անօթեւան ընտանիքների վառելափայտի տրամադրումը կրելու է շարունակական բնույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ