News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա նշեց, թե լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Չախալյանը արդեն պետք է ազատության մեջ լիներ, ազատ չի արձակվի, թյուրըմբռնման արդյունք էին: Իրականում, նրա խոսքով.  Վահագն Չախալյանը ընդգրկվել էր քաղբանտարկյալների ցուցակում, սակայն հետո հանվել է: «Վրացական իշխանությունները որոշել են նրան ներում շնորհել համաներմամբ, ոչ թե որպես քաղբանտարկյալ, սկզբունքորեն ազատ արձակման հարցը լուծվում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն հունվարի 13-ին, կալանավայրից ազատ են արձակվել Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շեկոյանը: Նրանք երկուսն էլ Աջարիայի հայ համայնքի գործիչներ են եւ 2010 թ. հոկտեմբերին ձերբակալվել եւ առանց հիմնավոր ապացույցների դատապարտվել էին 11 տարվա ազատազրկման:

Արմեն Գեւորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը եւ 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ