News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թուրքական հայտնի Taraf պարբերականի գլխավոր խմբագիր է նշանակվել Radikal թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարը։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Taraf պարբերականի սեփականատեր  Բաշար Արսլանը որոշում է կայացրել, որ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից մեկ ամիս առաջ հրաժարված Ահմեդ Ալթանի փոխարեն նշանակել Radikal-ի սյունակագիր Օրալ Չալըշլարին։ Մինչ այս նշանակումը Taraf-ի ժամանակավոր գլխավոր խմբագիրն էր հայազգի Մարգար Եսայանը, ով պարբերականի համակարգողն է։

Օրալ Չալըշլարը քիչ թվով թուրք մտավորականների թվում է, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Նա 2012-ի ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ