News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 17-ին  ժամը 05:30-ին, միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմենակ Մանուչարի Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- հայտնեցին ՊՆ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ