News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:

Գրոհի հեղինակները հաստատել են, որ նավթային գործարանի վրա կատարված հարձակման արդյունքում  իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:

«Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս բերվեն գործարանի տարածքից՝ բանակցություններ սկսելու համար», - ասել է գրոհայիններից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, վերջինս նաեւ պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել գործարանի տարածքում, ինչի արդյունքում վիրավորվել է գերեվարվածներից մեկը, ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի:

Գործարանի տարածքից զորքը դուրս բերելու կոչով են հանդես եկել նաեւ պատանդներից մի քանիսը, որոնք կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել՝ կորուստներից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ