News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների 76 տոկոսը հավանություն է տվել ընդունված օրենքին, որով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանում երեխաներ որդեգրել: Այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: Կնետրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը պարզաբանել է, որ հարցվածների մեծ մասը տեղյակ չէ քաղաքական ենթատեքստին, որն ընկած է այդ օրենքի ընդունման հիմքում:

Հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման արգելքին դեմ է արտահայտվել հարցվածների 24 տոկոսը: Նրանք առավել հաճախ իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ «երեխաներին ընտանիք է հարկավոր», շատերը կարծում են, որ «պետական հարցերը պետք է լուծել այլ ճանապարհով, չշահարկելով երեխաներին»,գրում է Lenta.ru-ն:

Որդեգրման արգելքի կողմնակիցների 24 տոկոսն էլ կարծում է, որ «պետությունն ինքը պետք է դաստիարակի իր երեխաներին, երեխաները պետք է մնան Ռուսաստանում», իսկ 18 տոկոսը վկայակոչել է օտարերկրյա որդեգրողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերը:

Ֆյոդորովի խոսքով՝ «ընկալում չկա, որ մենք պաշտպանում ենք կոռումպացման պաշտոնյաներին՝ թաքնվելով երեխաների թիկունքում», քանի որ ռուսաստանցիների մեծ մասը տեղյակ չէ, որ պաշտոնական Մոսկվան այդ օրենքն ընդունել է ի պատասխան ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկիի օրենքի», իսկ ԱՄՆ-ում որդեգրված ռուս երեխաների նկատմամբ բռնության դեպքերը լայնորեն լուսաբանվում են հեռուստատեսությամբ:

Հարցումն անցկացնել է հունվարի 12-13-ին, որին մասնակցել է 1,6 հազար մարդ, ՌԴ 46 շրջաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ