News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին եւ Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված Կարսի պայմանագրով մարզը բռնակցվում է Թուրքիային:

Դրանով ընդհատվում են Անիում շուրջ քառորդ դար իրականացված հնագիտական ուսումնասիրությունները: Քայքայվում, անհետանում են պեղումների շնորհիվ բացված, բայց անտերության մատնված մեծաթիվ նյութեր՝ վիմագիր արձանագրություններ, ճարտարապետական եւ զարդաքանդակ բեկորներ, զանազան կառույցների առանձին հատվածներ եւ հնագիտական իրեր:

Տեւական ընդմիջումից հետո՝ սկսած 1990-ական թվականների վերջերից, Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաեւ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներեւ է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են եւ այժմ էլ շարունակվում են հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ եւ, առավել ցավալի է, հաճախ նաեւ յուրացման ակնհայտ միտումներով:

«Անի» ֆիլմը պատմում է Բագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ