News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 19-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերը եւ նշված բոլոր գերատեսչությունները պլանով նախատեսված միջոցառումները ամբողջությամբ իրականացրել են: Հատկապես ուզում եմ կարեւորել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն դրական գնահատական է տվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման աշխատանքներին`  նշելով, որ մեր զինված ուժերը եւ նրանցում կատարված բարեփոխումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կարեւորվել է Հայաստանում 911 ծառայության ստեղծումը, որը միայն 2012թ. ստացել է 1,3 մլն. զանգեր, աղետների բժշկության կենտրոնի ստեղծումը, ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության հիմնումը, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը եւ գործողությունների ծրագրի հստակ իրականացումը»:

Արթուր Բաղդասարյանը նաեւ վստահություն հայտնեց, որ նախանշված միջոցառումները հաջող ընթացք կունենան նաեւ 2013թ., հետեւաբար պետք է շարունակել այս ընթացքը ակնկալելով լավ արդյունքներ:

Զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` իրենց գերատեսչություններին վերաբերող մասով ներկայացնելով ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` 2012թ. կատարողականի ամփոփում` ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները:

Ի լրումն, ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ