News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն արձագանքել է NEWSa.-ի 17.01.2013 թ. «Կադաստրի պետական կոմիտեն խանգարո՞ւմ է ձկնաբուծությանը» նյութին:

Հիշեցնենք, որ «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի տնօրեն Արթուր Աթայանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ձկնաբուծական տնտեսությունները վնասներ են կրում հողի կատեգորիայի փոփոխության ժամանակ հողի կադաստրային արժեքը վերահաշվարկելիս:

Այս առթիվ կադաստրի պետական կոմիտեն նշել է. «...հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջ կողմից կադաստրային արժեքի` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարման պարտականությունը սահմանված է ՀՀ հողային օրենսդրության պահանջներով: Այն վճարվում է համայնքային բյուջե, հողերի նպատակային նշանակության փոփոխումը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հետեւաբար` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն որեւէ կերպ չի կարող խանգարել ձկնաբուծությանը:

Նշենք նաեւ, որ ձկնաբուծության զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ օրենսդիրը որոշակի արտոնություններ է սահմանել, մասնավորապես` ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջների համաձայն.

1. մինչեւ 5000 քառակուսի մետր ձկնաբուծական արհեստական լճակների կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված եղանակով` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո եւ հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում.

2. ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարումները կատարվում են 5000 քառակուսի մետր մակերեսները գերազանցող մակերեսների համար.

3. ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքի տարբերությունը համայնքային բյուջե են մուծում մեկ տարվա ժամկետում` ի տարբերություն մյուս դեպքերի, երբ մուծումը կատարվում է եռամսյա ժամկետում»:

Տպել
Ամենաշատ