Ձկնաբուծական տնտեսությունները վնասներ են կրում հողի կատեգորիայի փոփոխման պատճառով: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվել է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արտադրական կատեգորիայի փոխելու դեպքում ձկնաբուծարանների համար լրացուցիչ 450 մլն դրամի պարտավորություն է առաջանում: Այսպես՝ եթե գյուղատնտեսական նշանակության հողի քառ. մետրի կադաստրային արժեքը տատանվում է 520-1950 դրամի սահմաններում, ապա արտադրական նշանակության փոխելիս՝ 5,2-10,5 մլն դրամի սահմաններում: Ըստ Ա. Աթայանի՝ ձկնաբուծարանները ի վիճակի չեն վճարելու լրացուցիչ գումարները:
Ա. Աթայանը կարծում է, որ ձկնաբուծարանների համար հողի կատեգորիա պետք է չէ փոխել, քանի որ ձկնաբուծությունը նույնպես գյուղատնտեսական գործունեություն է:




























