ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

ԱԽ քարտուղարությունից NEWS.am–ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող տարբեր օրակարգային հարցերի։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր և երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։