ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 363.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.31 դրամ (նվազել է 1.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 360–361.5 դրամով, վաճառվում է 364-365.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-410.5 դրամով, վաճառվում է 415–421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.01–4.09 դրամով, վաճառվում է 4.20–4.45 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 363.5–364 դրամով:
Եվրոն գնվում է 410–411 դրամով, վաճառվում է 415 դրամով:
Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.13–4.15 դրամով:





























