News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գործազուրկների թիվն աշխարհում 2012թ. հասել է մինչեւ 197 մլն մարդու,  նշվում է «Զբաղվածության գլոբալ միտումները -2013» զեկույցում, որը ներկայացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Հայաստանում երիտասարդության զբաղվածության մասին զեկույցում նշվում է. «Երիտասարդ բնակչության մեծ  թիվ ունեցող երկրները, ինչպիսիք են Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Հայաստանը, բախվում են երիտասարդների համար արժանապատիվ աշխատանք ապահովելու դժվարությունների հետ»:Զեկույցում ներկայացվում են Հայաստանում երիտասարդության գործազրկության ցուցանիշներ. «Չնայած տնտեսության վերականգնմանը, երիտասարդության շրջանում գործազրկության միջին մակրադակը  Հայաստնում 2010 թ. կազմել է 39,1%, ընդ որումն երիտասարդ կանայք ավելի շատ են տուժել` 48,2%, քան երիտասարադ տղամարդիկ` 32,2%».

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանում 2010թ. զբաղվածության ընդհանուր ծավալի ավելի քան 49%-ը ոչ ֆորմալ է համարվել: Ընդ որում` գյուղական  վայրերում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է ընդհանուր զբաղվածության 82,1%-ը,  քաղաքային  վայրերում` 24,5% -ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ