News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բարդ է միանշանակ պնդել, թե ինչով էր առաջնորդվում Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովի հարցում: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ ողջ աշխարհը միահամուռ կերպով դատապարտեց կատարվածը եւ հավելել, որ Ադրբեջանի այդ քայլի հնարավոր պատճառ կարող է դիտվել ղարաբաղյան կարգավորման գործընթացը տապալելու փորձը: «Սակայն Հայաստանն իսկույն հայտարարեց, որ կշարունակի բանակցությունները»,- հիշեցրել է նախարարը: 

Նա ընդգծել է, որ կատարվածն անընդունելի էր, ամոթալի: «Սակայն բանակցություններն այլընտրանք չունեն»,- վստահ է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է մնացած պատճառներին, «միգուցե նրանք այլ տրամաբանություն ունեն, որը տարբերվում է մնացյալ  աշխարհի տրամաբանությունից»:

Հիշեցնենք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելուց հետո այդ երկրի իշխանությունները նրան ներում շնորհեցին եւ հերոսացրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ