News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լենինգրադի մարզում սպանվել է Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանը: Հարձակումը տեղի է ունեցել ուշ երեկոյան:

Հակոբյանի կնոջ գրասենյակի մուտքի մոտ նրա վրա մի քանի անգամ կրակել են: Ճարտարապետը վախճանվել է հիվանդանոցի ճանապարհին` գլխի մահացու վնասվածքից: Ըստ ականատեսների` հանցագործները մի քանիսն են եղել: Զենքերը նետելով` նրանք փախել են հանցագործության վայրից, հայտնում է «Առաջին ալիքը»:

Ըստ 47news.ru-ի` մեկ կրակոց է եղել` ծոծրակին: Ոստիկանները հայտնել են, որ դիպուկահարը սառնասրտորեն մոտեցել է, մեկ անգամ կրակել եւ հանգիստ հեռացել:

Քննությունը չի բացառում, որ սպանությունը պատվիրված էր` կապված պաշտոնյայի մասնագիտական գործունեության հետ: Էդուրադ Հակոբյանը Սանկտ Պետերբուրգին սահմանակից Վսեվոլոժսկի շրջանի քաղաքաշինության հարցերի պատասխանատուն էր:

Էդուարդ Հակոբյանը Վսեվոլոժսկի շրջանի ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր 1987թ.-ից: Հակոբյան ազգանունն ավելի հայտնի է եղել, քան շրջանի ղեկավարներինը: Ամեն ինչ նրա միջոցով է կատարվել:

 Նախանցյալ տարի Վսեվոլոժսկի շրջանի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Սոբոլենկոն Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ շամպայնի  մի փոքր շատրվան էր  պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ