News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հերթական տեսագրությունն է տարածել իր տեսաբլոգում: Այս անգամ նա պատմել է «Աջակցող ձեռքեր» նախագծի մասին` հանրային նախաձեռնության, որ ստեղծվել է դեսպանի եւ նրա կնոջ` Լիբբիի կողմից Երեւանում ԱՄՆ դեսպանատանը:

«Աջակցող ձեռքեր»-ում ընդգրկված են դեսպանատան մի խումբ հայ եւ ամերիացի աշխատակիցներ, որոնք բարեգործական նախագծեր են իրականացնում Հայաստանի մարզերում: «Մինչ օրս մենք իրականացրել ենք մի քանի ծրագրեր առողջապահության, բնապահպանության եւ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու ասպարեզում»,- նշել է դեսպանը:

Լիբբի Հեֆերնի խոսքով, երկու ամիսը մեկ անգամ դեսպանատունը կազմակերպում է թխվածքների վաճառք, որ գումար հավաքի բարեգործական նպատակներով:

Անցած տարի դեսպանատան աշխատակիցներն այցելել են Խարբերդի մանկատուն, նաեւ Լուկաշին համայնքի դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել: Դեսպանատան աշխատակիցները նաեւ հագուստներ են հավաքել, որոնք բաժանվելու են գյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ