News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այլ պետությունից ճնշում է գործադրվում Հայաստանի նախագահի թեկնածուների վրա: Այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում այսկերպ գնահատեց «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի որոշումը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ «Ռուսաստանի ձայնը» որոշում է կայացրել փետրվարի 1-ից դադարեցնել ծրագրերի վերահեռարձակումը «Ռադիո Հայի» եթերում, իսկ «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահը Անդրիաս Ղուկասյանն է:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իրենք փաստեր ունեն, որ պատճառը հենց իր հացադուլն է Հայաստանում շինծու ընտրությունների դեմ, եւ ռուսական ընկերությունը, խախտելով պայմանագրային դրույթները, միակողմանիորեն խզել է գոյություն ունեցող պայմանագիրը: «Սա օրինակ է, որ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել նախագահի թեկնածուի վրա: Մենք երկար համագործակցել ենք «Ռուսաստանի ձայնի» հետ եւ այս քայլը շատ բացասական եմ գնահատում»,- նշեց թեկնածուն:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ անթույլատրելի է համարում ՀՀԿ-ական թեկնածուի գովազդում իր եւ իր կողմնակիցների պատկերի օգտագործումը, ինչը կարող է այլ տպավորություն առաջացնել:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ