News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է հրազենային վերք կրծքավանդակի վերին աջ մասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուին այցելած Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Կույր վերք է, գնդակը դեռեւս գտնվում  է փափուկ հյուսվածքներում»,- նշեց նախարարը: Առողջապահության նախարարն ասաց, որ մեկ գնդակ է նրա մարմնում, այսօր վիրահատության անհրաժեշտություն չկա, առավոտյան նոր միջամտություն կկատարվի գնդակը հեռացնելու նպատակով:

Դերենիկ Դումանյանի խոսքով`  Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում,  որեւէ կենսական օրգան ախտահարված չէ: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իրեն լավ է զգում եւ կոնտակտի մեջ է մտնում իրեն այցելող անձանց հետ:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տան դիմաց, նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են  իրավապահ մարմինները: Այնտեղ էր նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ` վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ