News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ներքին թշնամին թշնամի է դառնում այն ժամանակ, երբ դառնում է դրսի գործակալ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում` մեկնաբանելով իր վրա կատարված մահափորձը։

Դուք բացառո՞ւմ եք ներքին թշնամու գործոնը:

Ինքնին ներքին թշնամի չկա: Ներքին թշնամին թշնամի է դառնում այն ժամանակ, երբ դառնում է դրսի գործակալ: Կան ներքին թշնամի գաղտնի գործակալ, Աթարբեկյանը ներքին թշնամի չէր, ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչն էր, որ եկել է Հայաստան հայ մտավորականությանը վերացնելու: Որեւէ հայ, նույնիսկ գաղափարական հակառակորդ  չի կարող ինքնորոշման գաղափար մատուցող մարդու նկատմամբ թշնամաբար տրամադրվել: Ինքնորոշման սկզբունքը թշնամի է օտար նվաճողի համար:

Դուք ասել էիք, որ տեսել եք նրան, եթե նորից տեսնեք, կճանաչեք:

Աստիճանաբար դեմքը ուրվագծվում է:

Նախընտրական փուլը, ըստ ձեզ, մրցակացային է եւ հավասար է արդյոք բոլոր թեկնածուների համար:

Կա գիտություն, որ կոչվում է հասարակական կարծիքի ուսումնասիրություն, եւ այդ գիտությունը տալիս է իր տվյալները, եթե մարդիկ անաչառ աշխատում են: Դրանց հետեւելով ես տեսնում էի, որ այո, այս ընտրությունները կարող էին լինել նաեւ ոչ մրցակցային, եթե թեկնածուներից երկու-երեքը չմիավորվեն: Նախնական փուլում կարող են ընտրությունները թվալ ոչ մրցակցային, բայց երկու-երեք թեկնածուների միավորման դեպքում դրանք կդառնան մրցակցային: Բոլորիս մտահոգող երեւույթ է, եթե նորից կրկնվի: Ես համարում եմ դա փոքրիկ միջադեպ, որը իմ դեմ չէ:

Ընտրությունների հետաձգվելով՝ լարվածությունը չի՛ ավելանա:

Լարվածություն չկա, կա տեռորիստական ակտ, իմ մասով Հայաստանում լարվածություն չկա: Եթե դու սիրում ես քո հայրենիքը, դու չպետք է քեզ վերաբերող մանրուքները այն տեսանկյունով մատուցես, որ դա համարվի տեռորիստական երեւույթ: Ասենք՝ ինձ խփեին, դրանով ինչ էր փոխվելու, ես արդեն էնքան ինքնորոշման կարեւորությունը հասկացողղ հետեւորդներ ունեմ, այնպես որ դրանով ոչինչ չէր փոխվելու, փոխելու էր միայն ընտրությունների ժամանակահատվածը, որը երեւի պետք էր ինչ-որ ուժերի, որոնք հետին հաշվարկով տեսան, որ իրենք սխալվել են, որ չեն առաջդրվել, որը ես տրամաբանական եմ համարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ